Թուրքիան ուժեղացնում է լրագրողների նկատմամբ ճնշումները. տասնյակ լրագրողներ են բանտարկվել․ զեկույց

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայում անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 102 դատավարությունների ժամանակ դատարան են ներկայացել մոտ 200 լրագրողներ, միաժամանակ, նույն ժամանակահատվածում բանտերում գտնվող լրագրողների թիվը 26-ից հասել է 34-ի։ Այս մասին է վկայում «Expression Interrupted» նախագծի եռամսյակային զեկույցը, որը փաստում է երկրում մեդիա ոլորտի մասնագետների առջև ծառացած բարդ իրավական իրավիճակը, գրում է Turkish Minute-ը։

Ըստ զեկույցի՝ այս ընթացքում առաջին ատյանի դատարանների վարույթում քննված 102 գործերից 27-ն ավարտվել է, 11-ը՝ լրագրողների դատավճռով։ 11 գործով 18 լրագրող դատապարտվել է ընդհանուր 24 տարի 11 ամիս 16 օր ազատազրկման, ինչպես նաև 19,860 թուրքական լիրա (551 դոլար) տուգանքի։

2024 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում հետաքննություն է սկսվել 44 լրագրողի նկատմամբ։ Բացի այդ, 25 նոր մեղադրական եզրակացություն է կազմվել 21 լրագրողի և հինգ լրատվամիջոցի նկատմամբ, իսկ նույն ժամանակահատվածում կալանավորվել է 58 լրագրող և լրատվամիջոց։ Լրագրողների դեմ ամենատարածված մեղադրանքները կապված են ահաբեկչության հետ, ներառյալ ահաբեկչական քարոզչություն տարածելը և ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելը, համապատասխանաբար, 24 և 20 դեպքերում:

Նշվում է, որ լրագրողների կողմից հաճախակի հանդիպող այլ մեղադրանքներից են՝ 18 դեպքում՝ պետական պաշտոնյային վիրավորելը, 13-ում՝ Թուրքիայի նախագահին վիրավորելը։

2024 թվականի վերջին եռամսյակում գրանցվել է առնվազն 20 միջադեպ՝ կապված լրագրողների և ԶԼՄ-ների կազմակերպությունների վրա հարձակումների, խոչընդոտների, ոստիկանության բռնի միջամտության, սպառնալիքների կամ թիրախավորման հետ:

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների ոտնահարման վերաբերյալ դատավարությունները, որոնցից 5-ով կայացվել են դատավճիռներ։ Այս գործերից երկուսի դեպքում երեք ամբաստանյալներից երկուսն արդարացվել են, իսկ մեկը պայմանական պատիժ է ստացել 4800 լիրա (133 դոլար) տուգանքով։

Զեկույցում ասվում է, որ որոշումները ուժեղացրել են լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության զգացումը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև մամուլի ազատության սահմանափակումներին։ Նշանակալից դեպքերի թվում են Açık Radyo-ի հեռարձակումների դադարեցումը Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) կողմից նրա լիցենզիայի չեղարկումից հետո, քրդամետ Mezopotamya լրատվական գործակալության կայքի արգելափակումը. սոցիալական լրատվամիջոցների առնվազն 119 օգտահաշիվների սահմանափակումը, ներառյալ լրագրողների և լրատվական կայքերի հաշիվները։

RTÜK-ը շարունակել է ֆինանսական ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա 2024 թվականի վերջին երեք ամիսներին՝ 31 միլիոն TL տուգանքներ սահմանելով հիմնականում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը քննադատող հեռարձակողների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի