ՌԴ փոխվարչապետը hայտարարել է, որ ադրբեջանական գազի տարանցումը դեպի Եվրոպա չի քննարկվում

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս չեն բանակցում Ուկրաինայի գազափոխադրման համակարգով Եվրոպա գազի սվոփ մատակարարումների շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, գրում է ԼԵՆՏԱ-ն։

2025 թվականին ավարտվել է «Գազպրոմ»-ի և Ուկրաինայի «Նավթոգազ»-ի միջև Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցման երկարաժամկետ պայմանագրի ժամկետը։ Կիևը հայտնել էր, որ համաձայնագիրը չի երկարաձգելու։

Արդյունքում դադարեցվել են տարեկան 15 միլիարդ խորանարդ մետր ծավալով ռուսական գազի մատակարարումները, որի հասցեատերերն էին Ավստրիան և Սլովակիան։ Ավստրիան խզել է «Գազպրոմի» հետ պայմանագիրը։

Սլովակիան, ինչպես նաև Հունգարիան, շահագրգռված են շարունակել ստանալ ռուսական գազ։ Վիճահարույց իրավիճակի լուծման տարբերակներից մեկն էլ Կիևի հետ տարանցման պայմանագիր կնքելու համար տարբեր երկրների միջնորդների ներգրավումն է։

Օրերս Սլովակիան հայտնել էր, որ սկսել է ռուսական գազը ստանալ «Թուրքական հոսք» գազատարով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի