ԱՄՆ-ը կարող է աշխարհի մի շարք երկրներում հյուպատոսություններ փակել․ NBC News

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Պետքարտուղարության ծախսերը կրճատելու նպատակով նախագահ Դոնալդ  Թրամփի վարչակազմը դիտարկում է ամբողջ աշխարհում ԱՄՆ մի շարք հյուպատոսություններ և դիվանագիտական ​​ներկայացուցչություններ փակելու հարցը։ Այս մասին  NBC News-ին ասել են վարչակազմի երեք պաշտոնյաները։

Նշվում է, որ կարող են փակվել Եվրոպայում, Կանադայում, Մեքսիկայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում հյուպատոսությունները: Պաշտոնյաները հայտնել են, որ Թրամփը վերանայել է հյուպատոսությունների ցանկը, սակայն վերջնական որոշում չի կայացվել, և որ հնարավոր փակման ժամկետները դեռ պետք է սահմանվեն:

Որոշ հյուպատոսությունների աշխատանքի հարցը վերանայվել է Պետքարտուղարության պաշտոնյաների կողմից, որոնց խնդրել են գնահատել դրանց համապատասխանությունը Թրամփի «Առաջին հերթին Ամերիկան» ծրագրին՝ որպես կարևորության չափանիշ:

Պաշտոնյաները նաև հաշվի են առնում հյուպատոսությունների դիվանագիտական ​​անհրաժեշտությունը և կառավարության լրացուցիչ գործունեության տեսակները, որոնք կարող են իրականացվել այնտեղ, ինչպիսիք են ռազմական շփումները այլ երկրների հետ և հետախուզության հավաքագրումը:

Ըստ պաշտոնյաների՝ Եվրոպայում հյուպատոսությունների հիմնական մասը, որոնք կարող են հարվածի տակ հայտնվել, գտնվում են Գերմանիայում և Ֆրանսիայում։ Պետքարտուղարությունը հյուպատոսություններից տեղեկատվություն է խնդրել դրանց ընդհանուր գործունեության մասին:

Լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին Պետքարտուղարությունից անմիջապես չեն  պատասխանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի