Վալերիյ Օսիպյանը վստահեցնում է՝ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառվելու է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ ընդունեց քաղացիներին, որոնք իրենց դիմումները, բողոքներն ու առաջարկությունները ներկայացնելուց առաջ ոստիկանության պետին շնորհակալություն հայտնեցին վերջին ամիսներին համակարգի կատարած աշխատանքի համար՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումից մինչև Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպում։

Ընդունելության եկած քաղաքացիներին հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՛ դրանից դուրս։ Որոշ անձինք, իրենց ներկայացնելով, տուժել են նախկինում կատարված հանցագործություններից, տարբեր ոլորտներում ոտնահարվել էին նրանց իրավունքներն ու օրինական շահերը, ունեն կենցաղային խնդիրներ, քաղաքացիներից մեկն անգամ խնդրում էր գործնական քայլեր ձեռնարկել տարիներ առաջ անհետ կորած որդուն հայտնաբերելու ուղությամբ։

Ոստիկանության իրավասությանը վերաբերվող խնդիրները Վալերիյ Օսիպյանը տեղում քննարկեց՝ գտնելով և առաջարկելով լուծումներ։ Հատուկ դեպքերով ոստիկանության պետը հանձնարարեց ուսումնասիրել բողոքները և օրենքով սահմանված կարգով, պատշաճ լուծում տալ հարցերին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։

Ոստիկանության իրավասությանը չվերաբերող խնդիրները ևս բազմաբնույթ էին և առնչվում էին տարբեր գերատեսչությունների գործառույթներին։ Ոստիկանության պետը պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց՝ ոչ միայն առարկայական քննարկելով կամ ուղղորդելով, այլև գործնական քայլերով։ Քաղաքացիներից ոմանց, Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ, պայմանավորված նրանց խնդիրներով, պատրաստ է նորից ընդունել՝ արված աշխատանքները քննարկելու և խնդիրների լուծման ավելի օպտիմալ տարբերակ գտնելու նպատակով։ «Օրենքի առաջ հավասար են բոլորը, և ոստիկանության աշխատանքում քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառվելու է» ,- բոլորին վստահեցրեց Վալերիյ Օսիպյանը։