«Կոնգրեսը կուղարկի ցուցակները, մենք կփոխանցենք ԱԴԾ-ին»․ Վոլոդինը՝ «թշնամի USAID-ից» գումար ստացած ռուսների մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ռուսաստանցի քաղաքական գործիչներին, իրավապաշտպաններին և հասարակական գործիչներին, որոնք գումար են ստացել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID), «հրապարակային խոստովանել այդ մասին և ապաշխարել Կարմիր հրապարակում», գրում է Մեդուզան։

«Այժմ նրանք գնացել են՝ հույս ունենալով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն իրենց կֆինանսավորի այնտեղ՝ դրսում։ Իսկ հիմա սոված ու մրսած կնստեն՝ հույս ունենալով, որ իրենց էլի ինչ-որ բան կտան։ Ոչ ոք ոչինչ չի տա»,- ասել է Վոլոդինը:

Ըստ Պետդումայի խոսնակի՝ Ռուսաստանի իշխանությունները պետք է ԱՄՆ Կոնգրեսից պահանջեն ցուցակ, թե ՌԴ-ից ում է ֆինանսավորել USAID-ը։

«Եթե կազմակերպությունը թշնամի են ճանաչել, թող մեզ տան ցուցակները։ Կոնգրեսը կուղարկի ցուցակները, մենք դրանք կտրամադրենք ԱԴԾ-ին»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ պաշտոնավարման առաջին օրը Դոնալդ Թրամփը 90 օրով սառեցրել է USAID-ի արտաքին օգնությունը՝ ստուգելու համար, թե որքանով են գործակալության ծրագրերը համապատասխանում «ամերիկյան արժեքներին» և ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներին: Փետրվարի սկզբին գործակալության գրասենյակը փակվել է, աշխատակիցների մի մասը հարկադիր արձակուրդ է ուղարկվել։

«Reuters»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի ՄԶԳ-ում մեծածավալ կրճատումներ են նախապատրաստվում, 10,000 աշխատակիցներից միայն մոտ 300-ը կարող են պահպանել իրենց աշխատանքը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի