Կրեմլը տեղեկություն չունի Թրամփի մերձավոր Սթիվ Ուիտկոֆի՝ Մոսկվա ժամանելու մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլը որևէ տեղեկություն չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորներից Սթիվ Ուիտկոֆի՝ Մոսկվա հնարավոր ժամանման մասին, նրա հետ շփումներ չեն նախատեսվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Ոչ, որևէ տեղեկություն չկա։ Որևէ շփում մենք չենք ծրագրում»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով տելեգրամյան ալիքների հաղորդագրությունները, թե Ուիտկոֆը ժամանել է Մոսկվա։

Կրեմլի ներկայացուցչին հարցրել են նաև՝ արդյո՞ք ուկրաինական հարցով շփումներ են նախատեսվում։

«Մենք ասել ենք, որ որոշակի խողովակներով, տարբեր գերատեսչությունների գծով շփումներ են իրականացվում։ Ինչպես արդեն ասել ենք՝ դրանք ինտենսիվանում են, մինչ ԱՄՆ վարչակազմը սկսում է գործել Վաշինգտոնում։ Տվյալ դեպքում ուկրաինական կարգավորման առումով ոչինչ չկա»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ OSINTdefender նախագիծը հայտնել էր, որ Gulfstream G650ER բիզնես-ջեթը, որը նախօրեին  թռել է Վաշինգտոնից, և որը, ըստ աղբյուրի, պատկանում է Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնացին և նրա մերձավոր օգնականին, մտել է Ռուսաստանի օդային տարածք և մոտենում է Մոսկվային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի