Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին խաղաղ կարգավորման հարցում․ Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի անկախ քայլերը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է արձագանքել Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել Երևանից, որ, ըստ էության, միջնորդների կարիք չկա: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն արդեն ի վիճակի են շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը։ Պահպանելով մեր պատրաստակամությունը ցանկացած աջակցություն ցուցաբերելու հարցում՝ մենք կողջունենք նրանց ինքնուրույն քայլերը»,-ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակն ընդգծել է Մոսկվայի դիրքորոշումը. «Գլխավորն այն է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մնա կանխատեսելի, խաղաղ, և այն իսկապես դառնա բարգավաճման և համագործակցության տարածք»:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ միջնորդության ռուսական առաջարկի ընդունումը Հայաստանի կողմից քիչ հավանական է, հայկական կողմը պատրաստ է առաջարկներ քննարկել, սակայն անցյալի փորձը շատ վատ հիշողություններ է թողել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի