Թրամփը 25 տոկոս մաքսատուրք է սահմանել պողպատի և ալյումինի ներմուծման համար

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել ներմուծվող պողպատի և ալյումինի համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին։

«Մեր երկրի համար կարևոր է մեր տարածքում պողպատի և ալյումինի արտադրությունը։ Խոսքը 25 տոկոս տուրքերի մասին է՝ առանց բացառությունների, անկախ նրանից, թե որ երկրից է։ Սա նշանակում է, որ մենք նորից հարուստ ենք լինելու»,- ասել է Թրամփը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել «հյուսիսամերիկյան ստանդարտ» մտցնելու մասին։ Այն պահանջում է, որ ներմուծվող պողպատն ու ալյումինը ձուլված լինեն: Այսպիսով, ըստ Reuters-ի, սահմանափակվում է նվազագույն մշակված պողպատի ներմուծումը Չինաստանից ԱՄՆ։

Թրամփը նաև ասել է, որ շուտով կարող է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ներկրվող դեղերի և համակարգչային չիպերի համար։ Միաժամանակ, նա հայտարարել է՝ «դեմ չէ» այլ երկրների պատասխան քայլերին։

Առևտրի հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն ասել է, որ պողպատի և ալյումինի մաքսատուրքերը «կդադարեցնեն արտաքին դեմփինգը, կավելացնեն ներքին արտադրությունը և մեր պողպատի ու ալյումինի արդյունաբերությունները կդարձնեն Ամերիկայի տնտեսական և ազգային անվտանգության հիմքն ու հենարանը»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի