Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հոդվածին․ «ՀՀ-ն ձեռք է բերում զինատեսակներ, որոնք ունակ են հեռահար հարվածել Ադրբեջանի տարածքին»

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2025 թվականի փետրվարի 10-ին «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում պնդումները, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, արևմտյան ադրբեջանական համայնքի նպատակների մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ «անհիմն հայտարարություններ» ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն և համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի հոդվածը։

«44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ 2021 թվականին մոտ 600 միլիոն դոլարից հասնելով 1,6 միլիարդ դոլարի՝ 2024 թվականին։ Ավելին, վերջերս ստորագրված ռազմական պայմանագրերով Հայաստանը ձեռք է բերում հարձակողական զինատեսակներ, որոնք կարող են հեռահար հարվածներ հասցնել ադրբեջանական տարածքներին։ Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության և իրավական ակտերում առկա տարածքային պահանջները, ինչպես նաև այն փաստը, որ ռևանշիզմը մեծանում է, Հայաստանի ռազմական ներուժի ավելացումն ուղղակի սպառնալիք է Ադրբեջանի անվտանգությանը»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նա նաև նշել է, թե, իբր, Հայաստանի պնդումները, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գործունեության և նպատակների վերաբերյալ, «որոնց հիմնական նպատակն անվտանգ և արժանապատիվ վերադարձն է այն տարածքներ, որտեղից նրանք վտարվել են, բացարձակապես անհիմն են»։

Հաջիզադեն նաև հայտարարել է, թե Երևանը, իբր, խուսափում է իր պարտավորությունները կատարելուց, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։

«Իր պարտավորությունների կատարման համար գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն, այդ թվում՝ Ադրբեջանի այլ տարածքների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի ապաշրջափակման հետ կապված, ուշադրությունը շեղում է այս գործընթացից։ Հայաստանի անտեղի առաջարկները բերում են թյուրիմացությունների և խեղաթյուրում են իրականությունը։ Ինչ վերաբերում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմների ստեղծմանը, ապա հայտնի է, որ ավելի քան 30 տարի Հայաստանը կոպտորեն խախտել է սպառազինությունների վերահսկման մեխանիզմները, որոնց մասնակցում է, թաքցրել է իր ռազմական տեխնիկայի և զենքի մեծ մասը՝ դրանքն ապօրինի տեղակայելով մեր տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք՝ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում ընդգծել էր, որ ՀՀ-ի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի