Թուրքիայում արգելափակվել է լրագրողի սոցցանցի օգտահաշիվը՝ Իսրայելի հետ առևտրի մասին փաստերի հրապարակումների պատճառով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայում արգելափակվել է անկախ լրագրող Մեթին Ջիհանի X-ի օգտահաշիվը։ Ջիհանը տեղեկություններ էր տարածում այն մասին, որ թուրքական ընկերությունները շարունակում են առևտուրն Իսրայելի հետ՝ չնայած առևտրի պաշտոնական արգելքին, որը սահմանվել է Գազայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Թուրքիայի Առևտրի նախարարությունը պետական այլ պաշտոնյաների հետ բազմիցս հերքել է այդ պնդումները:

Մասնավորապես, 2024 թվականի նոյեմբերի սկզբին Մարմարա ծովում գտնվող Ամբարլի նավահանգստում ZIM բեռնափոխադրող ընկերության կոնտեյներների առկայությունն առևտրի հնարավոր շարունակման մասին բանավեճ էր առաջացրել։ Նախկինում ZIM-ի բաժնետոմսերի գրեթե կեսը պատկանում էր Իսրայելին, ընկերությունը սերտ կապեր է պահպանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության հետ։

Ջիհանը նաև փաստաթղթեր էր տարածել X-ում, որոնք ցույց են տալիս, որ տարբեր թուրքական ընկերություններ, ներառյալ՝ կառավարամետ Անկախ արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի (MÜSİAD) անդամները, շարունակում են Իսրայել արտահանել փշալարեր, ցեմենտ և նավթամթերք: Բացի այդ, լրագրողը հայտնել էր, որ Pamukkale Kablo ընկերությունը, որը պատկանում է կառավարության ծայրահեղ աջ սուննի իսլամիստների և ծայրահեղ ազգայնական դաշնակցի՝ Մեծ միասնության կուսակցության (BBP) հիմնադիրներից Մուստաֆա Սեմերջիին, իսրայելական բանակի մալուխի հիմնական մատակարարն է։

«Իմ դեմ դատարանի վճիռ չկա։ Այս որոշումն իրավական հիմք չունի։ Կառավարությունը դիմել է դրա համար, և X-ը կատարել է: Գրաքննությունը գործում է ուղղակի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ջիհանը՝ նշելով, որ իր զեկույցներն ամբողջությամբ հիմնված են պետական պաշտոնական աղբյուրների վրա, և որ ինքն օգտագործել է Առևտրի նախարարության տվյալները։

«Նախարարությունը հետագայում ստիպված եղավ ընդունել, որ այս առևտուրը տեղի է ունենում, և այս ճշմարտությունը մեծ ազդեցություն ունեցավ Էրդողանի տեղական ընտրություններում պարտության վրա։ Այն պահից, երբ Twitter-ը վերանվանվեց X, երբ այն գնվեց մի հարուստ սրիկայի կողմից, որն աջակցում է ռեպրեսիաների և ցեղասպանության քաղաքականությանն ողջ աշխարհում, գրաքննությունը սովորական պրակտիկա է դարձել»,- ընդգծել է լրագրողը։

Արգելափակումից հետո Ջիհանը հայտարարել է, որ կշարունակի հրապարակել իր զեկույցները այլընտրանքային սոցիալական մեդիայի Bluesky հարթակում:

2024 թվականի նոյեմբերին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ընտանիքը քրեական գործ են հարուցել Մեթին Ջիհանի դեմ՝ կապված նրա հայտարարության հետ, որում ասվում էր․ «Մինչ Էրդողանը դատապարտում էր Իսրայելին հիվանդանոցը ռմբակոծելու համար, նրա որդու՝ Բուրաք Էրդողանի ընկերությունը բեռներ էր բեռնում Իսրայելի նավահանգստում»։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ վերջին օրերին X-ն արգելափակել է առնվազն 42 օգտահաշիվներ, որոնք պատկանում են թուրք լրագրողներին, ակտիվիստներին և մեդիա կազմակերպություններին, որոնք ղեկավարվում են արտերկրում ապրող լրագրողների կողմից՝ հերթական գրաքննության շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի