Ինչ բերեց Փաշինյանը Վաշինգտոնից․ մի լուսանկար և քննարկում՝ փակ դռների հետևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
Բոլորը

Արդյունավե՞տ, թե՞ անարդյունավետ էր Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցը․ փետրվարի 3-ից 7-ը ՀՀ վարչապետի՝ Վաշինգտոն աշխատանքային այցի արդյունքների շուրջ հակասական վերլուծություններ կան։

Հիշեցնենք՝ Փաշինյանը Վաշինգտոն էր մեկնել 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցելու համար։ Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ նա հանդիպումներ է ունեցել ԱՄՆ սենատորների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Միայն այցի վերջին օրը Փաշինյանը լուսանկար հրապարակեց Սպիտակ տնից, որում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ է։ Վարչապետի պաշտոնական կայքում լուսանկարն ուղեկցվում էր շատ հակիրճ տեքստով․ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Փաշինյանն իր էջում Սպիտակ տուն այցը որակել է որպես ճանաչողական և նշել, որ Վենսի հետ լավ խոսակցություն է ունեցել։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Փաշինյանի այցն ԱՄՆ կարևոր է համարում։ Ըստ նրա՝ Փաշինյանի գրանցած արդյունքներն ավելին են, քան կարելի էր սպասել այդպիսի այցից։

Թե ինչ լավ խոսակցություն է տեղի ունեցել Փաշինյանի ու Վենսի միջև, կողմերը մանրամասներ չեն հաղորդում։ Ավելին՝ ամերիկյան կողմն ընդհանրապես չի լուսաբանել Փաշինյան-Վենս հանդիպումը։ Հրապարակումներ չկան նաև ամերիկյան լրատվամիջոցներում։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են ուշադրություն հրավիրում այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը տարածաշրջանի ղեկավարներից առաջինն է, որին ընդունել է ԱՄՆ նոր վարչակազմի փոխնախագահը։

Հունվարի 14-ին Վաշինգոնում կնքվեց հայ-ամերկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն ստորագրեցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և արդեն նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Փաստաթղթում արձանագրվում է, որ միմյանց ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է: Արդյո՞ք Փաշինյանը Վենսի հետ հանդիպմանը նաև այս փաստաթղթին է անդրադարձել։ Պաշտոնական կցկտուր հաղորդագրությունում այս մասին ոչինչ չկա նշված։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը բացառում է, որ անցումային շրջանում ստորագրված այդ փաստաթղթին հայ և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Սպիտակ տանն անդրադարձած չլինեն։ Ըստ նրա՝ պարզապես այդ մասին չի հրապարակվել։

Վարչապետը Վաշինգտոնում չի հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Փաշինյանը դեռ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում էր հայտարարել, թե նման հանդիպում նախատեսված չէ։ Փաշինյան-Թրամփ կարճ հանդիպում տեղի է ունեցել Փարիզում՝ Մակրոնի մասնակցությամբ, երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման միջոցառմանը։ Մինչ այդ էլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թրամփի հետ՝ երբ պարզվեց, որ նա է լինելու ԱՄՆ 47-րդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան