ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Մոսկվան Թրամփից «բավարարող» առաջարկներ չի ստացել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ռուսական կողմին կոնկրետ առաջարկներ չի ուղարկել Ուկրաինայում պատերազմի ավարտի համար բանակցություններ սկսելու վերաբերյալ, որոնք կհամապատասխանեն Մոսկվայի շահերին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Մեկնաբանելով երկխոսության հնարավոր մոտալուտ մեկնարկի մասին Արևմուտքի և Ուկրաինայի հայտարարությունները՝ դիվանագետը նշել է, որ նման հայտարարությունները պետք է ընկալվեն որպես տեղեկատվական արշավի մաս, որի նպատակն է ստեղծել բարենպաստ ֆոն և ձևավորել բանակցությունների համար բարենպաստ դիրքորոշումներ։

«Մենք իրատեսորեն ենք մոտենում նման հայտարարություններին։ Կարևոր է, որ խոսքերն ապահովվեն գործնական քայլերով, որոնք հաշվի են առնում Ռուսաստանի օրինական շահերը, պատրաստակամություն են դրսևորում արմատախիլ անել ճգնաժամի հիմնական պատճառները և ճանաչել նոր իրողությունները։ Նման կոնկրետ առաջարկներ դեռ չեն եղել»,- ընդգծել է Գալուզինը։

Ըստ The Moscow Times-ի բարձրաստիճան պաշտոնական աղբյուրների՝ Կրեմլի և Սպիտակ տան վարչակազմերի միջև կապ է հաստատվել դեռևս 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին։ Այս ընթացքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Թրամփի առաջին ուղիղ զրույցը։

ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը հայտնել է նաև, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ դիտարկում է գլխավոր բանակցողի թեկնածությունները։ Նրա խոսքով՝ այդ գործառույթը, ամենայն հավանականությամբ, կվստահվի Պուտինի ամենամոտ գործընկերներից մեկին, հնարավոր է՝ մի մարդու, որն աշխատել է նրա հետ դեռևս Սանկտ Պետերբուրգում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի