Իտալիայում խարդախները խոշոր գումարներ են հափշտակել ձեռնարկատերերից՝ AI-ի օգնությամբ նմանակելով նախարարի ձայնը

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Իտալիայում խոշոր ձեռնարկատերերը հեռախոսազանգեր են ստացել խարդախներից, որոնք ներկայացել են որպես պաշտպանության նախարար՝ խնդրելով մոտ մեկ միլիոն եվրո փոխանցել պետական կարիքների համար, փոխանցում է Euronews-ը։

Իտալիայում հեռախոսային խաբեբաները նմանակել են պաշտպանության նախարարի ձայնը՝ խոշոր գործարարներից և կորպորացիաների ղեկավարներից հսկայական գումարներ շորթելու համար: Երկրի մի շարք ամենահարուստ մարդիկ հեռախոսազանգեր են «ստացել» Գիդո Կրոզետոյից և նրա գործընկերներից՝ խնդրելով մոտ մեկ միլիոն եվրո փոխանցել Հոնկոնգում գտնվող բանկային հաշվին: Ենթադրվում էր, որ այդ գումարը պետք է օգտագործվեր Մերձավոր Արևելքում առևանգված իտալացի լրագրողներին ազատելու համար փրկագին վճարելու նպատակով։

Միլանի դատախազությունը հետաքննություն է սկսել խարդախության դեպքով։

«Անհեթեթ պատմությունը», ինչպես այն անվանել է Կրոզետոն X-ում իր գրառման մեջ, սկսվել է երեքշաբթի։

«Ինձ ասացին, որ մի հայտնի գործարար, որին ես անձամբ չեմ ճանաչում, ցանկանում է կապ հաստատել ինձ հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ նա ասել է, որ ավելի վաղ զանգահարել եմ իրեն, հետո գեներալ է զանգահարել, և շատ մեծ փոխանցում է կատարել այն հաշվեհամարին, որ իրեն տվել է այդ «գեներալը»», նշել է պաշտոնյան։

Կրոզետոն այս մասին հայտնել է ոստիկանությանը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի