Թրամփն ասում է, որ ցանկանում է բանակցել, բայց Իրանին «ծնկի բերելու» փաստաթուղթ է ստորագրում․ Փեզեշքիան

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի կապակցությամբ ունեցած ելույթում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը 46 տարի առաջ այս օրը երկրից վտարել է բռնակալներին և կեղեքիչներին, փոխանում է IRNA-ն։

«Մեր հաղթանակի և հաջողության փիլիսոփայությունն ու գաղտնիքը միասնությունն է, համախմբվածությունը և ժողովրդի ներկայությունը ասպարեզում։ Թշնամիները, երկրում պառակտում և տարաձայնություններ ստեղծելով, ձգտում են թուլացնել Իրանը, սակայն Իսլամական հեղափոխության առաջնորդի խոհեմությամբ ու իմաստությամբ և ժողովրդի ներկայությամբ նրանց երազանքը չի իրականանա։ Իրանի ժողովուրդը պինդ է կանգնել ահաբեկչության դեմ, և թշնամիների դավադրություններն իրականություն չեն դառնա»,- հայտարարել է նա։

Փեզեշքիանը, միաժամանակ, հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե բանակցություններ է փնտրում Իրանի հետ՝ մատնանշելով Վաշինգտոնի միաժամանակյա ջանքերը՝ խարխլելու Իսլամական Հանրապետությունը:

«Թրամփն ասում է, որ ցանկանում է բանակցել, բայց, միևնույն ժամանակ, ստորագրում է փաստաթուղթ, որը նախատեսում է բոլոր տեսակի դավադրություններ՝ ծնկի բերելու իսլամական հեղափոխությունը։ Նրանք ասում են, որ ցանկանում են բանակցել, բայց եթե դուք իսկապես մտադիր էիք բանակցել, ինչո՞ւ եք արել այս հիմարությունները»,- ասել է Պեզեշքիանը՝ նկատի ունենալով Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ «առավելագույն ճնշման» արշավը և Թրամփի կողմից այդ փաստաթղթի ստորագրումը։

Իրանի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի պնդումները, թե Թեհրանն ապակայունացնում է տարածաշրջանը՝ պնդելով, որ «Իսրայելը, ամերիկյան աջակցությամբ, անապահովության իրական աղբյուր է՝ ռմբակոծելով անմեղ մարդկանց Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Իրանում և այլուր»:

Անդրադառնալով իսրայելական ղեկավարների դեմ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գործին՝ պատերազմական հանցագործությունների համարլ, Փեզեշքիանը դատապարտել է ԱՄՆ-ին դատարանի դեմ քայլեր ձեռնարկելու համար։

«ԱՄՆ-ը պնդում է, որ խաղաղություն է ուզում, բայց ո՞վ է իրականում խարխլել տարածաշրջանը: Ո՞վ է պատասխանատու տարածաշրջանում տեղի ունեցած ջարդերի և ավերածությունների համար։ Աշխարհի ո՞ր ազատ մտածող մարդը հավանություն կտա կանանց, երեխաների և հիվանդների ռմբակոծությանը»,- հայտարարել է Իրանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի