Բայրամովը հայտարարել է, թե «ՀՀ Սահմանադրությունն ու երկրի սպառազինումը վտանգ են տարածաշրջանի խաղաղության համար»

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Սլովենիայի ԱԳՆ պետական ​​քարտուղար Մարկո Շտուցինի հետ հանդիպմանը քննարկվել է երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Ընդգծվել է էներգետիկ անվտանգության, առևտրի, բիզնեսի, տրանսպորտի և կապի ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարների օգտագործման անհրաժեշտությունը, մասնավորապես, նշվել է, որ Միջին միջանցքում Ադրբեջանի ռազմավարական դիրքը խրախուսում է այդ հնարավորությունների օգտագործումը։

Բայրամովը նաև ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին «հետհակամարտային շրջանում»։

«Խոսելով ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի ներկա վիճակի մասին՝ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ չնայած ձեռք բերված առաջընթացին և համաձայնեցված դրույթներին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջները, ինչպես նաև ռևանշիզմի ոգով այս երկրի արագ սպառազինումը վտանգ են ստեղծում տարածաշրջանի խաղաղության համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի