Թրամփը հայտարարել է պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է պողպատի և ալյումինի ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ նրա՝ նոր մաքսատուրքերը կվերաբերեն բոլոր երկրներին և պաշտոնապես ուժի մեջ կմտնեն այս շաբաթ։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր սահմանող երկրների համար «փոխադարձ մաքսատուրքեր» ներդնելու մտադրության մասին։

«25 տոկոս մաքսատուրք կլինի պողպատի համար։ Ալյումինի համար՝ նույնպես»,- ասել է նա։

Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսել է կոշտ սակագնային քաղաքականություն իրականացնել։ Նա մաքսատուրքերով է սպառնացել Եվրամիությանը՝ վկայակոչելով Եվրոպայի հետ առևտրային դեֆիցիտի կրճատման անհրաժեշտությունը, և հրահանգել 10 տոկոս մաքսատուրք սահմանել Չինաստանից ու 25 տոկոս մաքսատուրք՝ հարևան Մեքսիկայից և Կանադայից ապրանքների ներմուծման համար՝ «անօրինական միգրանտների և թմրանյութերի սպառնալիքի պատճառով»: Այս մաքսատուրքերը 30 օրով սառեցվել են այն բանից հետո, երբ Օտտավան և Մեխիկոն խոստացել են ուժեղացնել անվտանգությունը Միացյալ Նահանգների հետ իրենց սահմաններին։

Բրյուսելում կայացած վերջին գագաթնաժողովում Եվրամիությունը Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականությանը դիմակայելու վճռականություն է ցուցադրել։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ ԵՄ-ն կպատասխանի, եթե ԱՄՆ-ը մաքսատուրքեր սահմանի եվրոպական ապրանքների համար:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի