Բալթյան երկրներն ամբողջությամբ միացան եվրոպական էլեկտրացանցին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Լատվիան, Էստոնիան և Լիտվան ամբողջությամբ սինխրոնիզացվել են եվրոպական էներգացանցի հետ՝ միանալով Եվրոպական էներգետիկ համակարգին՝ Լիտվա-Լեհաստան միացության միջոցով։ Վիլնյուսում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել են երեք երկրների ղեկավարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան․ փոխանցում է euronews-ը։

Այս իրադարձությունը, որը տեղի ունեցավ Խորհրդային Միության փլուզումից ավելի քան երեք տասնամյակ անց, վերջնականապես խզեց Բալթյան երկրների էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ։ Դա կարևոր նշանակություն ունի ոչ միայն նրանց, այլև ողջ Եվրոպայի համար՝ որպես ռազմավարական և խորհրդանշական քայլ։

«Վերջապես ազատություն՝ առանց սպառնալիքների և շանտաժի»,- գրել է ֆոն դեր Լյայենը սոցիալական ցանցում։

Շաբաթ օրը բոլոր մնացած էլեկտրահաղորդման գծերը, որոնք կապում էին Բալթյան երկրները Ռուսաստանի, Բելառուսի և Կալինինգրադի մարզի հետ, փուլ առ փուլ անջատվեցին։ Առաջինը Լիտվան անջատվեց, որտեղ Վիլնյուսի կենտրոնում հատուկ տեղադրված 9 մետրանոց ժամացույցը հաշվում էր վերջին վայրկյանները, ապա Լատվիան, և վերջում՝ Էստոնիան։

ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրներն իրենց անկախության հռչակումից (1990 թ.) հետո բարդ հարաբերություններ են ունեցել Ռուսաստանի հետ, իսկ 2022-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո այդ հարաբերություններն առավել լարված են դարձել։