Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. NY Post

Լուրեր

06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավոր ուղիները քննարկելու համար։ Այս մասին Թրամփը հայտնել է New York Post-ին տված հարցազրույցում:

Հարցին, թե քանի անգամ է խոսել Պուտինի հետ, Թրամփը հրաժարվել է հստակ պատասխան տալ։
«Լավ կլինի՝ չասեմ»,- ասել է նա։

Նրա կարծիքով, ՌԴ նախագահը մտահոգված է պատերազմում մարդկային զոհերով։
«Նա ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ»,- նշել է Թրամփը։

«Այդ բոլոր զոհված մարդիկ… Երիտասարդ, գեղեցիկ մարդիկ։ Նրանք ձեր երեխաների նման են, երկու միլիոն մարդ՝ անիմաստ զոհված»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Երեք տարի տևած պատերազմը «երբեք չէր լինի», եթե նա լիներ նախագահ 2022 թվականին, պնդում է Թրամփը։

«Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ»,- ասել է նա՝ ի տարբերություն իր նախորդի։ «Բայդենը խայտառակություն էր մեր ազգի համար, կատարյալ ամոթ»։

Թրամփն ասել է, որ պատերազմին վերջ տալու կոնկրետ ծրագիր ունի։