Միրզոյանը շնորհավորել է Լիբանանի ԱԳ նախարարին
Քաղաքականություն
08.02.2025 | 19:52
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել X-իր միկրոբլոգում։
«Ջերմ շնորհավորանքներս Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ ամենայն հաջողություն, Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Միրզոյանը: