Նախկին զինվորականը, որն առաջինն է բացահայտել Ասադի ռեժիմի խոշտանգումներն ու սպանությունները, բացահայտել է իր ինքնությունն ու կոչ արել վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ասադի վարչակարգի նախկին զինվորականը, որը փախել է հազարավոր մարդկանց խոշտանգումների և սպանությունների բացահայտման ապացույցներով, Al Jazeera-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, գրում է The Guardian-ը։

Զինվորականը, որը հայտնի էր «Կեսար» կեղծանունով, բացահայտել է նաև իր ինքնությունը՝ որպես Դամասկոսի ռազմական ոստիկանության դատական դեպարտամենտի ղեկավար Ֆարիդ Նադա ալ-Մադհան։ Լրատվամիջոցը նշում է, որ նույնիսկ աքսորում Մադհանը նախկինում կեղծանուն է օգտագործել իրեն և իր հարազատներին պաշտպանելու համար՝ հանրությանը ներկայանալով միայն խորհրդանշական կապույտ գլխարկով, որը թաքցնում էր դեմքը՝ վախենալով հաշվեհարդարից:

Նա եղել է ռազմական լուսանկարիչ, որը պատասխանատու էր Ասադի ռեժիմի կողմից սպանված սիրիացիների դիակների փաստագրման համար, որոնցից շատերը դաժանորեն խոշտանգվել էին մինչև սպանվելը։ Երկու տարվա ընթացքում Մադհանը մաքսանենգ ճանապարհով փոխանցել է Ասադի անվտանգության ծառայություններից լուսանկարներ պարունակող USB-ներ, որոնք փաստում են կալանքի տակ գտնվող առնվազն 6,786 մարդու մահը: Նրան այս ամենն անելու համար սպառնում էր կալանք։

«Ես լուսանկարները թաքցնում էի իմ հագուստի, հացի տոպրակների և մարմնիս վրա՝ վախենալով, որ ինձ կխուզարկեն անցակետերում»,- ասել է Մադհանը:

Քանի որ նա աշխատել է անվտանգության ծառայություններում, բայց ապրել Սիրիայի ազատագրական բանակի՝ ապստամբների խմբի կողմից վերահսկվող տարածքում, իր համար կեղծ քաղաքացիական անձը հաստատող փաստաթուղթ է ստեղծել՝ ընդդիմության անցակետերով անցնելու համար:

2013-ին Մադհանը որոշել է, որ բավականաչափ ապացույցներ է հավաքել և ռիսկի դիմելով՝ որոշել է փախչել: Նա նախ փախել է Հորդանան, այնուհետև Կատար, որտեղ աշխատել է իրավաբանական գրասենյակի հետ՝ օգտագործելու մաքսանենգ լուսանկարներ Ասադի ռեժիմի հանցագործությունները բացահայտելու համար:

Լուսանկարները, որոնք առաջին անգամ հրապարակվել են 2014 թվականին, Ասադի ռեժիմի դաժանության առաջին լայնորեն տարածված փաստաթուղթն են:

Ըստ Human Rights Watch-ի՝ Մադհանի կողմից փաստագրված 6,786 զոհերը եղել են Դամասկոսի ընդամենը հինգ հետախուզական ստորաբաժանումների անդամներ:

Իրավապաշտպան կազմակերպությունները Ասադի վարչակազմի կողմից ձերբակալվածների ընդհանուր թիվը գնահատում են մոտ 136 հազար: Այն ժամանակ, երբ ապստամբները բացեցին Ասադի բանտերը իրենց կայծակնային հարձակման ժամանակ, որն ավարտվեց դեկտեմբերի 8-ին ռեժիմի տապալմամբ, մոտ 100,000 բանտարկյալներ անհետ կորած էին:

Լուսանկարների բացահայտումը հանգեցրեց 2019 թվականին ԱՄՆ-ում Կեսարի ակտի ընդունմանը, որը պատժամիջոցներ էր սահմանում սիրիացի պաշտոնյաների և Ասադի վարչակարգի հետ «զգալի գործարքների» մեջ ներգրավված այլ անձանց նկատմամբ: Թեև ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ պատժամիջոցները նպատակաուղղված են, փորձագետները երկար ժամանակ ասում են, որ դրանք սառեցնող ազդեցություն են թողել սիրիական տնտեսության վրա՝ մեծապես ազդելով սովորական քաղաքացիների վրա:

Դամասկոսի նոր իշխանությունները՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորությամբ, կոչ են անում չեղարկել ԱՄՆ պատժամիջոցները:

ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցները՝ վեցամսյա ընդմիջում տալով որոշ հումանիտար ոլորտների, մինչդեռ ԵՄ-ն նշել է, որ սպասում է՝ տեսնելու՝ արդյո՞ք Սիրիայի նոր կառավարիչները կարող են պաշտպանել փոքրամասնություններին և ստեղծել ներառական կառավարություն:

Ի հավելումն Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման կոչին՝ Մադհանն ասել է, որ հույս ունի, որ Դամասկոսի նոր կառավարությունը կբացի «ազգային դատարաններ, որոնք քրեական պատասխանատվության կենթարկեն ռազմական հանցագործությունների համար պատասխանատուներին»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի