Վրաստանում խստացրել են բողոքի ցույցերի մասնակցության համար պատիժը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Փետրվարի 7-ին Վրաստանում ուժի մեջ են մտել ցուցարարների նկատմամբ պատիժները խստացնող օրենսդրական ուղղումները, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Օրենսդրական փաթեթը, որը նախօրեին ընդունվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների կողմից արագացված կարգով, արդեն ստորագրել և հրապարակել է երկրի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Paper Kartuli պարբերականի համաձայն՝ Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ավելացվել է պաշտոնյաներին վիրավորելու մասին վարչական հոդված, որը նախատեսում է կալանք մինչև 45 օր ժամկետով կամ տուգանք մինչև 4000 լարիի (մոտ 1400 դոլար):

Քրեական օրենսգրքում փոփոխությունները վերաբերում են անհնազանդության, ոստիկանության ծառայողների նկատմամբ սպառնալիքների և հարձակումների հոդվածներին։ Այս հանցագործությունների համար ազատազրկման պատիժները բարձրացվել են։ Բռնության հրապարակային կոչերն այժմ կարող են պատժվել նաև ազատազրկմամբ։

Փոփոխությունների մի մասը վերաբերում է հանրահավաքների և բողոքի ակցիաների անցկացման կանոններին։ Այժմ, պատժի սպառնալիքի տակ, ցուցարարներին թույլ չեն տալիս փակել կամուրջները, երկաթուղիները, մայրուղիները, թունելները և «քաղաքապետարանի կողմից նշանակված» տրանսպորտային հանգույցները: Արգելվում է նաև խոչընդոտել քաղաքացիների երթևեկությունը և մասնակցել մի ակցիայի, որը ոստիկանությունը պահանջել է ընդհատել։

Բացի այդ, ավելացվում են տուգանքները և վարչական կալանքի ժամկետները մանր խուլիգանության և վանդալիզմի, ոստիկանին չենթարկվելու կամ վիրավորելու, հանրահավաքի կանոնները չկատարելու, վարչական շենքերն ու ճանապարհները փակելու, ցույցերի ժամանակ դիմակներ ու լազերներ օգտագործելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի