Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա
Քաղաքականություն
07.02.2025 | 12:23
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Օսլոյում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նորվեգիայի ԱԳ նախարար Բարթ Էյդենի առանձնազրույցը»,- ասված է հաղորդագրությունում։