Թրամփը մտադիր է «դադարեցնել արյունահեղությունը»՝ նախքան Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելը․ Քելլոգ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «դադարեցնել արյունահեղությունը» Ուկրաինայում՝ նախքան հակամարտության կարգավորման բանակցությունները սկսելը։ Քելլոգի խոսքով՝ ԱՄՆ նախագահը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ռազմական գործողությունների ավարտին հասնելու համար։

Միևնույն ժամանակ, հատուկ բանագնացը նշել է, որ Դոնալդ Թրամփը հասկանում է՝ և՛ Կիևը, և՛ Մոսկվան ստիպված կլինեն զիջումների գնալ հակամարտությունը դադարեցնելու համար։

«Նախագահը ցանկանում է նախ դադարեցնել արյունահեղությունը, պարզապես դադարեցնել այն, իսկ հետո դրա վրա հիմնել ապագա բանակցությունները», – The New York Post-ին ասել է Քիթ Քելլոգը:

Ըստ Քելլոգի՝ Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը «բավականաչափ ցավալի չէր»։ Ուստի, նշել է նա, Վաշինգտոնը դիտարկում է ռուսական էներգետիկ հատվածի նկատմամբ նախկինում սահմանված սահմանափակումների խստացման հնարավորությունը։

«Իսկապես, հնարավոր կլինի խստացնել պատժամիջոցները, հատկապես, վերջին սահմանափակումները [ուղղված նավթի արդյունահանման և արտահանման դեմ]։ Սա լայն հնարավորություններ է բացում ինչ-որ բան անելու համար»,- հավելել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի