ԱՄՆ արհմիությունները դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ USAID-ի փակման պատճառով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցներին ներկայացնող արհմիությունները հինգշաբթի օրը դատի են տվել նախագահ Դոնալդ Թրամփին՝ տասնամյակներ շարունակ գործող մարդասիրական գործակալությունը քանդելու նրա ջանքերի համար, գրում է CNN-ը։

Լրատվամիջոցը, իր բազմաթիվ աղբյուրներին վկայակոչելով, հայտնում է՝ ակնկալվում է, որ գործակալության 300-ից պակաս աշխատակիցներ կպահպանվեն, մինչդեռ հազարավորները կուղարկվեն անժամկետ արձակուրդի կամ աշխատանքից կազատվեն։

Հայցը նաև անդրադառնում է վարչակազմի կողմից գրեթե ողջ արտաքին օգնության սառեցմանը, քայլ, որը դադարեցրել է մարդասիրական կարևոր աշխատանքն ամբողջ աշխարհում և հանգեցրել է հազարավոր աշխատակիցների աշխատանքից ազատման կամ չվճարվող արձակուրդի։ Սա առաջին հայցն է, որը ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի դեմ ձեռնարկված արագ գործողությունների դեմ։

Լրատվամիջոցը հայտնում է, որ  բազմաթիվ աղբյուրների կողմից նկարագրված ներքին էլեկտրոնային նամակներում ասվում է, որ 300-ից պակաս մարդ կպահպանվի որպես հիմնական անձնակազմ, աշխատուժի հսկայական կրճատում տեղի կունենա։

Թրամփի, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի և նրանց ղեկավարած գերատեսչությունների դեմ հայցը պնդում է, որ նախագահը գերազանցում է իր լիազորությունները՝ խախտելով Սահմանադրությունը և դաշնային օրենքը:

Արհմիությունների խմբերի փաստաբանները խնդրում են դատարանին կարգադրել վարչակազմին չեղարկել գործակալությունը փակելու համար ձեռնարկված գործողությունները և «դադարեցնել գործակալության լուծարման ցանկացած հետագա քայլ», քանի դեռ դատավարությունը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի