Այստեղ 7 տասնյակ մարդիկ չեն, այստեղ հազարավորներն են․ ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլը շարունակվում է

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Արդեն 7-րդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը շարունակվում է։ Տեղեկությունները, թե համաձայնություն է ձեռք բերվել աշխատանքի վերադառնալու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց կոմբինատի աշխատակից Անդրի Սռաքելյանը։

«Իրենք մեր պահանջները չեն կատարել, ապատեղեկատվությամբ են զբաղված։ Այստեղ 7 տասնյակ մարդիկ չեն, այստեղ հազարավորներն են, քվեարկությունը ցույց է տվել՝ 2400 հոգի եկել, կողմ է քվեարկել, չեն կարող դա անտեսել։ Աշխատակիցները մեզ հետ են, գալիս են աշխատանքի վայր, որպեսզի աշխատանքից հեռացման ծանուցումներ չուղարկեն, չվախեցնեն»,- նշեց ԶՊՄԿ աշխատակիցը։

Նրա խոսքով՝ մարդիկ հոգնում են, հերթափոխով են մնում տարածքում, բայց դա չի նշանակում, որ գործադուլի մասնակիցները քիչ են։

«Մարդիկ ուժասպառ են լինում, 7 օր շարունակվող պայքար է, քանակի վերաբերյալ թող ոչ մի հայտարարություն չանեն, որովհետև քանակի հետ կապված քվեարկությամբ արդեն պարզաբանվել է»,- նշեց Առաքելյանը։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ աշխատակիցները հունվարի 31-ից գործադուլ են հայտարարել, նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում 120-ից 150 հազար դրամի չափով։ ԶՊՄԿ դա անիրատեսական է որակել։ Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում չի հաջողվել համաձայնության հասնել։

Այսօր հայտարարարություն տարածվեց, որով ԶՊՄԿ-ից պնդում էին, թե աշխատակիցների ճնշող մեծամասնությունը պատրաստ է վերադառնալ աշխատանքի, սակայն փոքրաթիվ աշխատակիցներ՝ շուրջ 70 հոգի, թույլ չեն տալիս։ Բացի այդ, նշվում էր, որ հավաքված մարդկանց մեջ նաև կան ԶՊՄԿ-ում չաշխատող անձինք։

Անժելա Պողոսյան