Լեհաստանի վարչապետին մեղադրել են հեղաշրջման մեջ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի դեմ հետաքննություն է սկսվել պետական հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկին, փոխանցում է Gazeta Wyborcza-ն։

Սվենչկովսկին ավելի քան 60 էջանոց ծանուցումը դատախազություն է ներկայացրել հունվարի վերջին: Բացի Տուսկից՝ նա հանցագործության կատարման մեջ կասկածում է մի քանի այլ պաշտոնյաների՝ նախարարների, պատգամավորների, դատավորների ու դատախազների։

Փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ից այդ անձինք գործել են «որպես կազմակերպված հանցավոր խմբի մաս»՝ նպատակ ունենալով փոխել Լեհաստանի սահմանադրական համակարգը, դադարեցնել Սահմանադրական դատարանի և սահմանադրական այլ մարմինների գործունեությունը, այդ թվում՝ բռնության և անօրինական սպառնալիքների միջոցով։

Ի պատասխան Սվենչկովսկու գրառման՝ Տուսկը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա պինգ-պոնգ է խաղում՝ ուղեկցվելով «պետական հեղաշրջում» բառերով և ծիծաղող էմոջիով։ Տեսանյութում Տուսկը տեղեկացվում է կասկածների մասին, ինչին նա պատասխանում է՝ գնդակին հարվածելիս․ «Դե լավ, այստեղ ավելի լուրջ հարցեր ունենք»։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ուղղակիորեն չի ասել՝ արդյո՞ք համաձայն է հեղաշրջման կասկածների հետ, սակայն Սվենչկովսկիին անվանել է փորձառու դատախազ և նշել, որ կառավարության անդամները խախտում են օրենքը։

2023 թվականի դեկտեմբերից Լեհաստանի կառավարությունը ղեկավարում է «Քաղաքացիական պլատֆորմի» առաջնորդ Դոնալդ Տուսկի գլխավորած կոալիցիան։ Երկրի նախագահը դեռևս Անջեյ Դուդան է՝ ընտրված ներկայիս ընդդիմադիր պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցության կողմից։ Մայիսին նախագահը կփոխվի։ «Քաղաքացիական պլատֆորմի» թեկնածուն այս պահին առաջատար է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի