ԱՄՆ-ից հետո նաև Իսրայելն է հայտարարել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը, հետևելով ԱՄՆ-ին, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից (UNHRC) դուրս գալու մասին: Այս մասին X սոցցանցում հայտնել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա գրել է, որ Իսրայելը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին չմասնակցելու որոշումը։

«ՄԱԿ-ն ավանդաբար պաշտպանում է մարդու իրավունքները խախտողներին՝ թույլ տալով նրանց թաքնվել վերահսկողությունից, և փոխարենը մոլուցքով սատանայացնում է Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունը՝ Իսրայելը: Այս մարմինը կենտրոնացել է ժողովրդավարական երկրի վրա հարձակվելու և հակասեմականության քարոզչության վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն»,- հայտարարել է Գիդեոն Սաարը:

Նրա խոսքով՝ «ընդունվել է Իսրայելին դատապարտող ավելի քան 100 բանաձև, ինչը Խորհրդում երբևէ ընդունված բոլոր բանաձևերի 20%-ից ավելին է․ ավելի, քան Իրանի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի և Վենեսուելայի պարագայում միասին վերցրած»։

«Իսրայելն այլևս չի հանդուրժի այս խտրականությունը»,- գրել է Սաարը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի