Մյունխենի համաժողովում Թրամփի հատուկ բանագնացը կներկայացնի Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիրը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնի դաշնակիցներն ակնկալում են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Մյունխենի անվտանգության համաժողովում, որը կանցկացվի փետրվարի 14-ից 16-ը, կներկայացնի Ուկրաինայում պատերազմին վերջ տալու՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գործակալության զրուցակիցները չեն հստակեցրել, թե որքան մանրամասն է ներկայացվելու ծրագիրը կամ ինչ ձևաչափով է  լինելու դրա ներկայացումը։ Սակայն վերջին շաբաթներին Քելլոգի և այլ պաշտոնյաների մեկնաբանություններն ու հրապարակային հայտարարությունները պարզ են դարձնում, որ ծրագիրը հիմնված է լինելու «խաղաղություն՝ ուժի միջոցով» սկզբունքի վրա, այսինքն՝ պատերազմող կողմերին պարտադրելով խաղաղություն հաստատել:

Լրատվամիջոցը գրում է, որ Թրամփի ծրագիրը ենթադրում է հակամարտության պոտենցիալ սառեցում և ռուսական զորքերի կողմից օկուպացված ուկրաինական տարածքի պահպանում «անորոշ վիճակում»՝ Ուկրաինային տրամադրվող անվտանգության երաշխիքներով։ Թե կոնկրետ որոնք են լինելու այդ երաշխիքները, չի նշվում։

Քելլոգն ավելի վաղ X սոցցանցում գրել էր, որ մասնակցելու է Մյունխենի համաժողովին և «անհամբերությամբ» սպասում է Թրամփի՝ Ուկրաինայում «արյունոտ և թանկարժեք» պատերազմին վերջ տալու նպատակի մասին խոսելու հնարավորությանը:

«Ես կհանդիպեմ Ամերիկայի դաշնակիցների հետ, որոնք պատրաստ են աշխատել մեզ հետ»,- գրել էր նա։

Ավելի վաղ ամերիկյան NBC News հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը բաժանվել է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու հարցում։ Թրամփի թիմի  մի մասը հանդես է գալիս Մոսկվայի վրա ճնշման օգտին՝ Ռուսաստանի առաջընթացը դադարեցնելու համար, այդ գաղափարին աջակցում են նաև Քելլոգն ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Սակայն որոշներն էլ հանդես են գալիս Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատման օգտին: NBC-ն չի հստակեցրել, թե Թրամփի թիմից ովքեր են աջակցում այդ գաղափարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի