Թրամփը կցանկանար Իրանը տեսնել մեծ ու բարգավաճ երկիր, բայց «առանց միջուկային զենքի»

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանը տեսնել որպես «մեծ ու բարգավաճ երկիր», բայց առանց միջուկային զենքի։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Ես ցանկանում եմ, որ Իրանը լինի մեծ ու հաջողակ երկիր, բայց որը չի կարող ունենալ միջուկային զենք։ Հաղորդումները, որը ԱՄՆ-ն, Իսրայելի հետ աշխատելով, պատրաստվում է Իրանին ջարդուփշուր անել, խիստ չափազանցված են»,- գրել է Թրամփը՝ նշելով, որ կնախընտրեր հաստատված միջուկային խաղաղության համաձայնագիր, որն Իրանին թույլ կտար խաղաղ զարգանալ ու բարգավաճել։

«Մենք պետք է անհապաղ սկսենք աշխատել դրա ուղղությամբ և մեծ Մերձավոր Արևելքի տոնակատարություն կազմակերպենք, երբ այն ստորագրվի և ավարտվի: Աստված օրհնի Մերձավոր Արևելքը»,- գրել է Թրամփը։

Նախօրեին նա գործադիր հրաման էր ստորագրել Իրանի վրա «առավելագույն ճնշումը» վերսկսելու մասին։ ԱՄՆ նախագահն ասել էր, որ ուրախ չէ այդ կապակցությամբ և հույս ունի, որ այն «շատ հաճախ» օգտագործելու կարիք չի ունենա։

Փաստաթուղթը հանձնարարում է ԱՄՆ ֆինանսների նախարարին «առավելագույն տնտեսական ճնշում» գործադրել Իրանի վրա, ներառյալ՝ պատժամիջոցներն ու կիրառման մեխանիզմները նրանց նկատմամբ, որոնք խախտում են գործող սահմանափակումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի