Թրամփի հայտարարություններից հետո Պենտագոնը Սիրիայից ԱՄՆ զորքերի ամբողջական դուրսբերման պլաններ է մշակում. NBC

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Պենտագոնը պլաններ է մշակում Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու համար։ Այս մասին NBC News-ին հայտնել են ԱՄՆ պաշտպանության ոլորտի երկու պաշտոնյաներ։

Նրանք ասել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը և նրան մոտ կանգնած պաշտոնյաները վերջերս շահագրգռվածություն են հայտնել ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու հարցում, ինչը ստիպել է Պենտագոնի պաշտոնյաներին 30, 60 կամ 90 օրվա ընթացքում լիարժեք դուրսբերման պլաններ մշակել:

Ըստ աղբյուրների՝ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Մայք Ուոլցն անցյալ ուրբաթ անցկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության շտաբում՝ Ֆլորիդայի Տամպայում՝ հանդիպելով բարձրաստիճան զինվորականների հետ և զեկույց ստացել Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին։

«Լավ է, որ Ուոլցն այցելել է CENTCOM՝ ամբողջ տարածաշրջանի մասին պատկերացում կազմելու համար»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

Պենտագոնի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություններից։

Անցյալ հինգշաբթի լրագրողներից մեկը Օվալաձև աշխատասենյակում միջոցառման ժամանակ Թրամփին հարցրել էր այն տեղեկությունների մասին, որ նա հայտնել էր Իսրայելի կառավարությանը ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին:

«Ես չգիտեմ՝ ով է դա ասել, բայց մենք դրա վերաբերյալ որոշում կկայացնենք։ Մենք չենք միջամտում, ներգրավված չենք Սիրիայում։ Սիրիայում խառնաշփոթ է։ Նրանց պետք չէ, որ մենք ամեն ինչում ներգրավվենք»,- ասել էր Թրամփը։

2019 թվականի վերջին Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին հրամայել էր դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից։ Մեթիսը հետ էր մղել ծրագիրը և, ի վերջո, հրաժարական տվել՝ ի նշան բողոքի:

Թրամփը դուրս էր բերել ամերիկյան զորքերի մեծ մասը, սակայն հետո վերադարձրել էր։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում շարունակվում է։

Դեկտեմբերին Պենտագոնը հայտարարել էր, որ Սիրիա է ուղարկել մոտ 2000 զինվորականի, ինչը կրկնակի գերազանցում է այն թիվը, որը զինվորականներն ասում էին տարիներ շարունակ՝ շուրջ 900:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի