Թրամփի վարչակազմը դիտարկում է կրթության դեպարտամենտը լուծարելու գործողությունները․ WSJ

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Դոնալդ Թրամփի վարչակազմը կշռադատում է գործադիր գործողությունները ԱՄՆ կրթության դեպարտամենտը լուծարելու համար՝ որպես Իլոն Մասկի գլխավորած կառավարության արդյունավետության դեպարտամենտի (Doge) կողմից դաշնային ծախսերը վերահսկելու և պետական ​​աշխատողների թիվը կրճատելու ջանքերի մաս։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը, որին վկայակոչում է The Guardian-ը։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են գործադիր հրամանը, որը կդադարեցնի կրթության դեպարտամենտի բոլոր գործառույթները, որոնք հստակորեն գրված չեն կանոնադրության մեջ, կամ որոշ գործառույթներ կտեղափոխվեն այլ գերատեսչություններ։

Հրամանագիրը կոչ է անելու մշակել օրենսդրական առաջարկ՝ գերատեսչությունը վերացնելու համար։ Նշվում է, որ Դոնալդ Թրամփի խորհրդականները դեռևս քննարկում են նման հրամանի առանձնահատկությունները և ժամկետները:

Միևնույն ժամանակ, կրթության դեպարտամենտի տասնյակ աշխատակիցների ուրբաթ ասել են, որ նրանց արձակուրդի են ուղարկել, առնվազն 55 աշխատակից կորցրել է պետական ​​էլեկտրոնային փոստի մուտքի հասանելիությունը, նրանց ասվել է գրասենյակ չներկայանալ, հաղորդում է Associated Press-ը: Ըստ արհմիության՝ աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակներում ասվում է, որ նրանք վճարովի վարչական արձակուրդի են ուղարկվում Թրամփի գործադիր հրամանի համաձայն, որն արգելում է բազմազանությունը, հավասարությունը և ներառման ծրագրերը դաշնային կառավարությունում:

WSJ-ը հայտնում է, որ մինչ Թրամփը հունվարին կստանձներ նախագահի պաշտոնը, անցումային թիմը գործադիր հրաման էր մշակել, որը պետք է հանձնարարեր կրթության դեպարտամենտի ղեկավարին սկսել գերատեսչության լուծարումը և Կոնգրեսին կոչ աներ հավանություն տալ նման ջանքերին։

Կրթության քարտուղարի պաշտոնում Թրամփի ընտրությունը՝ WWE-ի նախկին գործադիր տնօրեն Լինդա Մաքմահոնը, դեռևս սպասում է Սենատի հաստատմանը: Վարչակազմի որոշ պաշտոնյաներ կարծում են, որ գործադիր հրամանը պետք է սպասի մինչև Մաքմահոնի Սենատի հաստատման լսումները, որը դեռ նախատեսված չէ:

Իր նախընտրական արշավի ընթացքում Թրամփը խոստացել էր վերացնել Կրթության դեպարտամենտը, որը, ըստ նրա, լցված է «արմատականներով, ֆանատիկներով ու մարքսիստներով», և նահագներին տալ կրթությունը վերահսկելու լիարժեք լիազորություն։

ԱՄՆ նախագահը չի կարող միանձնյա կազմաքանդել գերատեսչությունը, քանի որ Կոնգրեսը պետք է հաստատի գործակալության ստեղծումը կամ վերացումը։ Սակայն Թրամփի պաշտոնյաները կարող են փոխել դեպարտամենտի բյուջեի և քաղաքականության առանցքային մասերը կամ կրկնել այն մոտեցումը, որը որդեգրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պարագայում։

Վերջին օրերին Մասկի Doge-ի ներկայացուցիչները հեռացրել են USAID-ի բարձրաստիճան աշխատակիցներին, փակել կայքէջը, արգելափակել են աշխատակիցների մուտքը Վաշինգտոնի գրասենյակ:

Երկուշաբթի Doge-ի թիմն աշխատել է Կրթության դեպարտամենտում՝ իրականացնելու Թրամփի գործադիր հրամաններն ու օրակարգը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի