Էրդողանը Սիրիայի անցումային նախագահի հետ քննարկել է քրդական խմբավորումների դեմ պայքարը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նորանշանակ անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ Անկարայում քննարկել են Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական խմբավորումների դեմ ձեռնարկվելիք քայլերը, հաղորդում է TRT Haber-ը:

Նախօրեին ալ-Շարաայի հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է օգնել Սիրիայի նոր ղեկավարությանն ինչպես ԻԼԻՊ-ի, այնպես էլ քուրդ զինյալների դեմ պայքարում: Ընդգծելով, որ Սիրիայի նկատմամբ Անկարայի քաղաքականության հիմքը միշտ եղել է այդ երկրի տարածքային ամբողջականության և միասնության պահպանումը, Էրդողանը հայտարարել է, որ իր հանդիպումը Շարաայի հետ անցել է այս սկզբունքով կառուցված անկեղծ մթնոլորտում։

«Մասնավորապես, մենք քննարկել ենք այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել անջատողական ահաբեկչական կազմակերպության և նրա աջակիցների դեմ, որոնք գրավել են Սիրիայի հյուսիս-արևելքը։ Ես նրան ասացի, որ մենք պատրաստ ենք Սիրիային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարում, լինի դա ԻԼԻՊ-ը, թե PKK-ն։ Մենք նաև հաստատել ենք, որ նրանց հետ ենք Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ճամբարների վերահսկողության համատեքստում։ Ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Ահմեդ ալ-Շարայի ամուր կամքի կապակցությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ըստ Էրդողանի՝ հանուն երկու երկրների և տարածաշրջանի բարօրության՝ այլ ելք չունեն, քան միավորել ուժերը նույն նպատակին հասնելու համար։

«Ես հավատում եմ, որ գործելով համերաշխ՝ մենք կապահովենք, որ մեր ընդհանուր աշխարհագրությունում տիրի խաղաղության և վստահության մթնոլորտ՝ զերծ ահաբեկչությունից»,- հավելել է նա։

Էրդողանը նաև Շարաայի այցն Անկարա որակել է որպես «պատմական» կարևոր իրադարձություն՝ ազդարարելով երկու երկրների միջև կայուն բարեկամության և համագործակցության նոր դարաշրջանի սկիզբը։

Նա խոսել է նաև Թուրքիայի պատրաստակամության մասին՝ օգնելու վերականգնել սիրիական ավերված քաղաքները և հավելել, որ տնտեսական վերականգնման արագացումը կխրախուսի սիրիացի փախստականների կամավոր վերադարձը։ Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել միջազգային հանրությանը չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ նշելով, որ այդ ուղղությամբ Անկարայի ջանքերը շարունակվելու են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի