Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
04.02.2025 | 22:13
Փետրվարի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,- ասված է հաղորդագրության մեջ: