Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. Թեհրանի թիմը՝ ձնամարտի մրցաշարի հաղթող

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցումային երրորդ օրը 2x3x1,2 կմ դասական ոճում թիմային սպրինտ մրցաձևով փետրվարի 4-ին ավարտվել են դահուկավազքի մրցումները։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ առաջին տեղը գրավել են Սոչիի ու Վանաձորի ներկայացուցիչները` Վասելինա Խաչատրյանն ու Էրիկ Ավետիսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Աշոցքի թիմերը` Թադևոս Պողոսյան-Կատյա Գալստյան և Միքայել Միքայելյան-Անահիտ Մարգարյան:

Հատկանշական է՝ այս մարզաձևի եռօրյա մրցումներում խաղարկված մեդալների գերակշիռ մասը՝ 12 մեդալ, նվաճել են Աշոցքը ներկայացնող դահուկորդները (3 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ)։

Փետրվարի 3-ին կայացել են դահուկավազքի դասական ոճի մրցումները. տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը, երկրորդ տեղում Սպարտակ Ոսկանյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թադևոս Պողոսյանը: Երեքն էլ ներկայացնում են Աշոցքը: Կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Վասելինա Խաչատրյանը, երկրորդ տեղում Կատյա Գալստյանն է, եռյակը եզրափակել է Գյումրիի ներկայացուցիչ Ռոզա Սիմոնյանը:

Ավելի վաղ տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել էր Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել էր Սպարտակ Ոսկանյանը, իսկ եռյակը եզրափակել էր Թադևոս Պողոսյանը: Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել էր Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատրյանն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Ռոզա Սիմոնյանը:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում ավարտվել է նաև ձնամարտի մրցաշարը, որին 18 թիմեր են մասնակցել: Առաջին անգամ խաղերի ծրագրում ընդգրկված ձնամարտի մրցաշարում հաղթող է ճանաչվել Թեհրանի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջերմուկի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի թիմը:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում Երևանում երեկ՝ փետրվարի 3-ին, մեկնարկել է հոկեյի մրցաշարը, որն անցկացվում է շրջանաձև մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 4 թիմեր Վոլգոգրադից, Մոնրեալից, Դոնի Նախիջևանից ու Երևանից: Մրցումային առաջին օրը ուժերը չափել են Վոլգոգրադի ու Դոնի Նախիջևանի, Մոնրեալի ու Երևանի թիմերը: Դոնի Նախիջևանի թիմը 8:3 հաշվով առավելության է հասել Վոլգոգրադի թիմի նկատմամբ: Երևանի թիմը 10:6 հաշվով հաղթանակ է տարել Մոնրեալի թիմի նկատմամբ: Այսօր կայացած խաղերում Դոնի Նախիջևանի թիմը 16:8 հաշվով առավելության է հասել Երևանի թիմի նկատմամբ, իսկ Վոլգոգրադի թիմը 4:1 հաշվով հաղթել է Մոնրեալի թիմին:

Վաղը թիմերը կանցկացնեն վերջին խաղերը: Երևանը կմրցի Վոլգոգրադի թիմի հետ, իսկ Դոնի Նախիջևանի թիմը կխաղա Մոնրեալի հետ:

Խաղերի շրջանակում շարունակվում են նաև շախմատի մրցումները: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 150 շախմատիստներ, իսկ կանանց առաջնությանը՝ 50: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում ամենաշատ մասնակից ունեցող մարզաձևի մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով, յուրաքանչյուր մասնակցին տրվում է 15 րոպե ժամանակ մինչև խաղի ավարտը՝ 5 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից։ Մասնակիցների միջազգային և ազգային վարկանիշները չպետք է գերազանցեն՝ տղամարդկանց պարագայում 2300-ը, կանանց պարագայում՝ 2250-ը։ Խաղերին մասնակցում են շախմատիստներ Հայաստանի բոլոր մարզերից, Ռուսաստանի մի քանի քաղաքներից, ինչպես նաև եվրոպական քաղաքներից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի սպորտային պարերի մրցաշարին մասնակցում են 7 տարիքային խմբերի շուրջ 250 մասնակիցներ` 8 երկրից, 9 մարզից ու 29 քաղաքից: Խաղերի ամենակրտսեր մասնակիցները 5 տարեկան են՝ Գյումրիից ու Նյու Դելիից:

Սպորտային պարերի եզրափակիչները կկայանան փետրվարի 4-ի երեկոյան: Մրցումների ծրագրում ընդգրկված են պարահանդեսային՝ «Վալս», «Տանգո», «Կվիկստեպ» և լատինամերիկյան՝ «Չա-չա», «Սամբա», «Ռումբա», «Պասադոբլ», «Ջայվ» պարերը։

Փետրվարի 5-ին և 6-ին Ապարանի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային գոտում կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրով նախատեսված լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումները։