Թրամփը հրահանգել է ԱՄՆ սուվերեն բարեկցության հիմնադրամ ստեղծել և հայտարարել, որ այն կարող է գնել TikTok-ը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել հաջորդ տարվա ընթացքում սուվերեն բարեկեցության հիմնադրամ ստեղծելու մասին՝ հայտարարելով, որ այն կարող է գնել TikTok-ը, գրում է Reuters-ը։

Նշվում է, որ հրամանի տեքստը մանրամասներ չի պարունակում, այն պարզապես ուղղորդում է գանձապետարանի և առևտրի գերատեսչություններին 90 օրվա ընթացքում ներկայացնել նման հիմնադրամի ծրագիր, ներառյալ՝ «ֆինանսավորման մեխանիզմների, ներդրումային ռազմավարությունների, ֆոնդի կառուցվածքի և կառավարման մոդելի» վերաբերյալ առաջարկություններ:

Դրա ստեղծումը, ամենայն հավանականությամբ, նաև Կոնգրեսի հավանությունը կպահանջի:

«Մենք մեծ հարստություն ենք ստեղծելու հիմնադրամի համար։ Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ այս երկիրն ունենա ինքնիշխան բարեկեցության հիմնադրամ»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Սպիտակ տան պաշտոնյաները չեն նշել, թե ինչպես է հիմնադրամը գործելու կամ ֆինանսավորվելու, սակայն Թրամփը նախկինում ասել է, որ այն կարող է ֆինանսավորվել «սակագների և այլ խելացի բաների միջոցով»:

Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը լրագրողներին ասել է, որ հիմնադրամը կստեղծվի առաջիկա 12 ամիսների ընթացքում։

«Մենք պատրաստվում ենք դրամայնացնել ԱՄՆ-ի հաշվեկշռի ակտիվների մասը ամերիկացի ժողովրդի համար։ Մենք աշխատում ենք ակտիվներն ամերիկյան ժողովրդին հասցնելու ուղղությամբ»,- ասել է նա։

Մոտեցումներից մեկը կարող է լինել ԱՄՆ International Development Finance Corp-ը (DFC) հիմնադրամի փոխակերպելը, որը Թրամփի վարչակազմը, ըստ տեղեկությունների, քննարկում էր վերջին ամիսներին։

Թրամփի մեկ այլ անակնկալ հայտարարության համաձայն՝ հիմնադրամը կարող է գնել TikTok-ը, որի ճակատագիրն անհայտ է այն բանից հետո, երբ հունվարի 19-ին ուժի մեջ է մտել օրենքը, որը պահանջում է հարթակի չինացի սեփականատեր ByteDance-ից կա՛մ վաճառել այն ազգային անվտանգության նկատառումներով, կա՛մ այն կարգելափակվի։

Թրամփը հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո գործադիր հրաման է ստորագրել, որով հետաձգում է այդ օրենքի կիրառումը 75 օրով: ԱՄՆ նախագահն ասել է, որ բանակցություններ է վարում բազմաթիվ մարդկանց հետ TikTok-ի գնման շուրջ և, հավանաբար, փետրվարին որոշում կկայացնի հավելվածի ապագայի վերաբերյալ: Այն 170 միլիոն ամերիկացի օգտատեր ունի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի