Էրդողանը մինչև Ռամադան կարող է Դամասկոս այցելել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Սիրիայում դեկտեմբերի 8-ի իշխանափոխություն իրականացրած ուժերի առաջնորդ Ահմադ ալ-Շարաան, որը երկրի անցումային շրջանի նախագահ է նշանակվել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով այսօր այց է կատարում Անկարա։ Turkiye-ն հայտնում է, որ 2011 թվականից ի վեր Սիրիայի նախագահի առաջին այցի շրջանակում մի շարք կարևոր համաձայնագրեր են ստորագրվելու։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ ինչպես Ադրբեջանի դեպքում, այնպես էլ Թուրքիա-Սիրիա հարաբերություններում կհասնեն «երկու ազգ, մեկ պետություն» հարթության։

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ Շարաայի օրակարգը ներառում են PKK-ն, ԻԼԻՊՇ-ը և իսրայելական օկուպացիան, ինչպես նաև նոր սահմանադրության, քաղաքական և տնտեսական կայունության, երկրի վերակառուցման, բանակի և ոստիկանության կառուցվածքի կառուցման, ազգային ամբողջականության, ծովային, ցամաքային և օդային փոխադրումների և կապի, կրթության, գյուղատնտեսության և պաշտպանական-անվտանգության նոր դոկտրինի ձևավորման հարցեր։

Ակնկալվում է, որ երկու ղեկավարների հանդիպման ընթացքում մի շարք կարևոր պայմանագրեր կստորագրվեն։

Նշվում է, որ Շարաայի վարչակազմը պատրաստել է 100 միլիարդ դոլար արժողությամբ արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր: Երկրորդ փուլը ներառում է 300 միլիարդ դոլար արժողությամբ վերակառուցման թղթապանակ, որը վերաբերում է երկրի վերականգնմանը և այնպիսի կարիքների լուծմանը, ինչպիսիք են նվազագույն պաշտպանությունը, անվտանգությունը, բանակը և հասարակական կարգը:

Ըստ լրատվամիջոցին հասած բացառիկ տեղեկությունների՝ Շարաան պաշտոնապես Էրդողանին կհրավիրի Դամասկոս։ Նշվում է, որ Էրդողանը պատասխան այց կկատարի մինչև Ռամադան։

Հավելենք, որ մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադանն այս տարի մեկնարկում է փետրվարի 28-ին և տևելու է մինչև մարտի 29-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի