Թրամփն Ուկրաինային օգնության դիմաց հազվագյուտ մետաղներ է ուզում

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 3-ին հայտարարել է, որ Ուկրաինային օգնությունը կշարունակվի, եթե Կիևը խոստանա ԱՄՆ-ին մատակարարել հազվագյուտ մետաղներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք Ուկրաինային ասում ենք, որ նրանք ունեն շատ արժեքավոր հազվագյուտ հողային մետաղներ։ Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի շրջանակում նրանք մեր մատակարարումների դիմաց կտրամադրեն իրենց հազվագյուտ հողային մետաղները և այլ իրեր»,- ասել է նա լրագրողներին։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ Կիևը ռեսուրսներ մատակարարի Վաշինգտոնին, Թրամփը դրական է պատասխանել՝ նշելով, որ «ցանկանում է ունենալ երաշխիքներ» հազվագյուտ հողային մետաղների մատակարարման համար։ Նրա պնդմամբ՝ Ուկրաինան արդեն պատրաստ է դրան։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը ցանկանում է, որ Կիևը «փոխհատուցի» Վաշինգտոնին «գրեթե 300 միլիարդ դոլարի» տրամադրված աջակցության համար։

AFP-ն հիշեցնում է, որ արևմտյան երկրների հասանելիությունը Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղներին նախագահ Վլադիմիր Զելենսկիի «հաղթական ծրագրի» կետերից մեկն է։ Նա Կիևին աջակցող երկրներին խոստացել է «ապահովել ներդրումների վերադարձը» և նշել Ուկրաինայի բնական ռեսուրսները, այդ թվում՝ «կրիտիկական կարևորության մետաղները տրիլիոնավոր դոլարներ արժողությամբ»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի