Վաշինգտոնում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ USAID-ի փակման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ հարյուր ամերիկացիներ հավաքվել են Վաշինգտոնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանի շենքի մոտ՝ բողոքելու Թրամփի վարչակազմի կողմից գործակալության փակման որոշման դեմ, գրում է The New York Times-ը:

Նրանց են միացել դեմոկրատ օրենսդիրներ, որոնք հայտարարել են, որ պայքարելու են Կոնգրեսը շրջանցելու և դաշնային գործակալությունը ոչնչացնելու՝ Իլոն Մասկի ջանքերի դեմ:

«Մենք չունենք իշխանության չորրորդ ճյուղ՝ Իլոն Մասկ անունով։ Այս անօրինական, հակասահմանադրական միջամտությունը Կոնգրեսի իշխանությանը սպառնում է ամբողջ աշխարհում մարդկանց կյանքերին»,- ասել է սենատոր Ջեյմի Ռասկինը։

Օրենսդիրը հիշեցրել է միլիարդատիրոջը, որը հայտարարել էր, թե «ժամանակն է լուծարել USAID»-ը, որ ոչ թե նա է վերահսկում ամերիկացիների փողերը, այլ Միացյալ Նահանգների Կոնգրեսը։

Սենատոր Քրիս Մերֆին էլ Մասկին անվանել է «միլիարդատերերի չընտրված դասի մի մաս, որը փորձում է տիրել երկրի կառավարությանը»:

Արտասովոր բողոքի ակցիան ընդգծել է գործակալության շուրջ լարվածության աճը: Թրամփի վարչակազմն աշխատանքից հեռացրել է կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներին, արգելել պետական ​​աշխատողներին և կապալառուներին մուտք գործել USAID-ի համակարգեր, իսկ աշխատակիցներին հրահանգել երկուշաբթի օրը մնալ տանը՝ հայտարարելով, որ գործակալության շենքը փակ է լինելու:

Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատների նույնպես արգելվել է մուտք գործել գործակալության կենտրոնակայան։ Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ գրասենյակը հասանելի չէ այցելուներին։

Օրենսդիրներն արդեն աշխատում են դատական ​​հայց ներկայացնելու ուղղությամբ՝ արգելափակելու Թրամփի վարչակազմի և Մասկի գերատեսչության՝ գործակալությունը լուծարելու ջանքերը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի