Թրամփը վերսկսել է զենքի մատակարարումներն Ուկրաինային

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարճ դադարից հետո ԱՄՆ-ը կրկին սկսել է զենք մատակարարել Ուկրաինային։ Կիևին օգնության վերսկսումը տեղի է ունեցել փետրվարի սկզբին, Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրներ:

Նրանց խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է Ուկրաինային ամբողջ աջակցությունը դադարեցնելու նախնական գաղափարից։ Այնուամենայնիվ, Սպիտակ տան պաշտոնյաների միջև դեռևս անհամաձայնություն կա, թե որքան ռազմական օգնություն պետք է տրամադրվի ամերիկյան պաշարներից, նշել է գործակալության զրուցակիցներից մեկը։

Թրամփը սառեցրել է զենքի մատակարարումները Կիևին գործադիր հրամանով, որով դադարեցնում է ԱՄՆ-ի օգնությունն այլ երկրներին 90 օրով, The Washington Post-ին հայտնել է Կոնգրեսի աղբյուրը։

Պետքարտուղարությունը նշել է, որ հրամանագիրը հիմնականում վերաբերում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), որը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ուղարկել Ուկրաինա՝ որպես կառավարության բյուջետային աջակցության, մարդասիրական օգնության և զարգացման աջակցության մաս:

Պենտագոնը նշել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը չի մտնում Թրամփի հրամանագրով սահմանված սահմանափակումների տակ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես նշել է, որ Թրամփի հրամանը չի վերաբերում Կիևին ռազմական աջակցությանը և ազդում է միայն հումանիտար ծրագրերի վրա։ Սակայն, ըստ Reuters-ի, պարզ չէ՝ արդյո՞ք Թրամփի վարչակազմը պաշտոնապես կճանաչի Ուկրաինային զենքի մատակարարումների կասեցումը և հետագա վերսկսումը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի