Պետքարտուղար Ռուբիոն նշանակվել է USAID-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշանակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին ասված է Պետքարտուղարության հայտարարության մեջ, փոխանցում է VOA-ն։

«USAID-ը երկար ժամանակ շեղվել է ամերիկյան շահերը արտերկրում պատասխանատու կերպով առաջ մղելու իր սկզբնական առաքելությունից, և այժմ ակնհայտ է դարձել, որ դրա ֆինանսավորման զգալի մասը չի ծառայում ԱՄՆ-ի հիմնական ազգային շահերին: Որպես միջանկյալ քայլ՝ վերահսկողություն ձեռք բերելու և գործակալության գործունեությունը ավելի լավ հասկանալու համար, նախագահ Դոնալդ Թրամփը ադմինիստրատորի պաշտոնակատար է նշանակել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Բացի այդ, պետքարտուղար Ռուբիոն տեղեկացրել է Կոնգրեսին, որ USAID-ի արտաքին աջակցության գործունեությունը վերանայվում է հնարավոր վերակազմակերպման համար: Մինչ մենք գնահատում ենք USAID-ի գործունեությունը և այն համապատասխանեցնում ենք «Առաջին հերթին Ամերիկան» քաղաքականության և Պետդեպարտամենտի առաքելությունների հետ, մենք կշարունակենք պաշտպանել ամերիկացիների շահերը և ապահովել, որ նրանց հարկային դոլարները չվատնվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է USAID-ը Պետքարտուղարությանը միավորելու հարցը՝ դրա արդյունավետությունը բարելավելու և գործակալության ծախսերն իր վարչակազմի քաղաքականությանը համապատասխանեցնելու համար, ավելի վաղ Reuters-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի