Կամ խաբել են իրենց, կամ վախեցել են գնալ քվեարկության. ԲՀԿ-ում վերլուծել են ընտրության արդյունքները . «Հրապարակ» 

Լուրեր

13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի ավագանու ընտրությունների օրը ԲՀԿ թիմն ընտրության արդյունքներին հետեւել է «կանյաչնիից», բայց առանց Ծառուկյանի։ Գրեթե ողջ խմբակցությունն է եղել։ Պատգամավորները վաղ առավոտից տարբեր շրջաններում հետեւել են ընտրությունների ընթացքին, ապա հավաքվել գործարանի իրենց գրասենյակում։ Արդյունքները նրանց համար շատ անսպասելի են եղել։

Նաիրա Զոհրաբյանը երեկոյան 10-ին մոտ հեռացել է՝ «սիրտը չի դիմացել»։

ԲՀԿ-ում վերլուծել են, որ մարդիկ իրենց խաբել են կամ էլ վախեցել են գնալ քվեարկության՝ ընտրությունների նախորդ օրը ոստիկանության գործողություններով պայմանավորված։ Ի տարբերություն 25 հազար 219՝ 6,61 տոկոս քվե ստացած ԲՀԿ-ի, «Լույս» դաշինքում գոհ են իրենց ցուցանիշից՝ 18 հազար 112 ձայն կամ 4,98 տոկոս։ Նրանք համեմատվում են ԲՀԿ-ի հետ, եւ չի բացառվում, որ ապագայում քննարկեն կառավարությունից իրենց նախարարների դուրս գալու եւ իշխանություններին այլընտրանք դառնալու հարցը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: