Հայաստան է վերադարձել Մարտի 1-ի օրերին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Հայաստան է վերադարձել 2008թ. Մարտի 1-ի օրերին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ զրուցել նրա հետ, սակայն հեռախոսը պատասխանեց մեկ այլ անձ` նշելով, որ Հայկ Հարությունյանն այստեղ է, սակայն խոսել չի կարող զբաղվածության պատճառով: Մեր այն հարցին, թե իրեն Մարտի 1-ի գործով հարցաքննել են, ՀՀ նախկին ոստիկանապետի հեռախոսը պատասխանող անձը նշեց, որ ոչինչ ասել չի կարող, միայն կարող է ասել, որ Հայկ Հարությունյանը չի կարող խոսել, քանի որ շատ զբաղված է:

Հատկանշական է փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի նախաքննությունը նոր թափ ստացավ, և հիմա այն քննվում է բոլոր դրվագներով: Ու ենթադրվում է՝ այս գործով մեղադրյալներից մեկն էլ պետք է լինի հենց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Ի վերջո, ինչպես տեղեկացրել էր ՀՔԾ-ն՝ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ Ազատության հրապարակում հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Իսկ հետո ոստիկանության հակաօրինական գործողությունները կոծկելու համար բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնական փաստաթղթեր: Հասկանալի է՝ այս ամենը չէր կարող տեղի ունենալ առանց այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանի և նրա տեղակալների հանձնարարությամբ:

Այնպես որ, տրամաբանական է, որ նա իր նախկին տեղակալների հետ էլ համալրի մեղադրյալների ցանկը, ճիշտ այնպես, ինչպես այսօր մեղադրյալի կարգավիճակում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: