Եվրոյի փոխարժեքը 10 օրում նվազել է շուրջ 9 դրամով, դոլարն ու ռուբլին կայուն են

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Վերջին 10 օրերի ընթացքում եվրոյի փոխարժեքը Հայաստանում նկատելիորեն նվազել է: ՀՀ բանկերում եվրոյի առքի նվազագույն գինն ըստ rate.am հարթակի այս պահին 399 դրամ է, առավելագույնը՝ 405 դրամ, ինչը 9 դրամով ավելի ցածր է, քան հունվարի 24-ին՝ երբ եվրոյի առքը կազմում էր 408 – 414 դրամ։ Եվրոյի վաճառքի նվազագույն փոխարժեքը 412 դրամ է, առավելագույնը՝ 417 դրամ, մինչդեռ 10 օր առաջ այն եղել է 421-425 դրամ։

Առցանց հարթակների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտարժույթի միջազգային շուկայում ևս եվրոյի որոշակի արժեզրկում կա։ Ըստ wise․com-ի եթե փետրվարի 2-ին դոլար-եվրո փոխարժեքը կազմում էր 0,9651 ապա այս պահին՝ 0,9759։ Ըստ Euronews-ի՝ եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 0.9%-ով՝ հասնելով 1.02 դոլարի, ինչը 2022 թվականի նոյեմբերի 21-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։

Իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները վերջին 10 օրերին էական փոփոխություններ չեն ունեցել։ Դոլարի առքը պահպանվում է մոտ 394 դրամի սահմաններում, վաճառքը՝ 399 դրամ է, իսկ ռուբլու առքը 3,87 դրամ է, վաճառքը՝ 412 դրամ։

Անի Թամրազյան