Գերմանիայի նախագահը Թուրքիա կայցելի՝ փորձելով ամրապնդել հարաբերությունները

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երկուշաբթի սկսել է եռօրյա շրջագայությունը Մերձավոր Արևելք, որի ընթացքում նա հանդիպելու է Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Թուրքիայի ղեկավարների հետ, գրում է DW-ն։

Ուղևորությունը հիմնականում կկենտրոնանա Սիրիայում անվտանգության փոփոխվող իրավիճակի, ինչպես նաև Գազայի հատվածում ներկայիս զարգացումների վրա։ Այս համատեքստում պետք է քննարկվի մարդասիրական օգնությունը ինչպես Սիրիային, այնպես էլ Գազային։ Ակնկալվում է, որ անդրադարձ կլինի նաև տարածաշրջանում Իրանի թուլացած դիրքերին և նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փոփոխություններին:

Նշվում է, որ ուղևորությունն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել նոյեմբերին, սակայն հետաձգվել է՝ Գերմանիայի իշխող ձախակենտրոն կոալիցիայի փլուզման պատճառով:

Շտայնմայերը երկուշաբթի առավոտյան վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում։ Նա ծրագրում է հանդիպել թագավորության փաստացի կառավարիչ, թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ:

Երեքշաբթի Շտայնմայերը կմեկնի Հորդանան, որտեղ կայցելի գերմանացի զինվորականներին Ալ-Ազրաք ավիաբազայում, որտեղ Բունդեսվերի զինվորները ծառայում են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ միջազգային պայքարի շրջանակներում։

Չորեքշաբթի նախատեսված է Շտայնմայերի հանդիպումը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։ Շտայնմայերը շրջագայությունը կավարտի Թուրքիա այցով։ Չորեքշաբթի երեկոյան Անկարայում նախատեսվում են բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքիան, որտեղ ներկայում շուրջ 3,2 միլիոն սիրիացի փախստական կա, նկատել է Ասադի տապալումից հետո տարածաշրջանում իր ազդեցության մեծացումը, և ակնկալվում է, որ Շտայնմայերը Էրդողանի հետ կքննարկի պատերազմից տուժած երկիրը կայունացնելու ծրագրերը:

Շտայնմայերի գրասենյակը նշում է, որ նախագահն իր շրջագայության ընթացքում հստակորեն կներկայացնի Գերմանիայի շահերը տարածաշրջանում:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով գերմանական դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Բեռլինը ձգտում է Անկարա այցի միջոցով բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Շտայնմայերը Սիրիայում ներառական գործընթացը կարևոր է համարում և ձգտում է խթանել համագործակցությունը Թուրքիայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի