ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սպառնալիք է տեսնում. նա կոչ է արել Գերմանիային մեծացնել պաշտպանական ծախսերը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել Գերմանիային էականորեն մեծացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը և ընդլայնել զինամթերքի արտադրությունը՝ հաշվի առնելով երկրի տնտեսական ներուժը։ Այս մասին նա հայտարարել է Bild պարբերականին տված հարցազրույցում․ փոխանցում է DW-ն։

«Ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին այս հարցը քննարկման առարկա կդառնա բազմաթիվ եվրոպական երկրներում»,- նշել է Ռյուտեն՝ շեշտելով, որ նման քայլն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի սպառնալիքը։ «Ես ձեզ հստակ ասում եմ՝ մենք պետք է պատրաստվենք պատերազմին։ Սա (պաշտպանական ծախսերի ավելացումը) լավագույն միջոցն է՝ պատերազմից խուսափելու համար»,- հավելել է նա։ Ռյուտեն նաև նշել է, որ ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի ռազմական հնարավորությունները մեծանում են։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հատկապես ընդգծել է Գերմանիայի ներդրումը Ուկրաինային ռազմական աջակցության հարցում՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի ոչ մի եվրոպական երկիր այնքան չի աջակցում Կիևին, որքան Գերմանիան։ «Հաշվի առնելով Գերմանիայի տնտեսական հնարավորությունները, մենք, իհարկե, ցանկանում ենք, որ նա անի ավելի շատ»,- հավելել է նա՝ ընդգծելով Գերմանիայի «ֆանտաստիկ պաշտպանական արդյունաբերությունն» ու նորարարական ներուժը։

Ռյուտեն հայտնել է, որ առաջիկա ամիսներին դաշնակիցները կվճռեն, թե որքան պետք է ներդրվի պաշտպանական ոլորտում։ «Մի բան կարող եմ վստահաբար ասել՝ այդ ծախսերը լինելու են շատ, շատ, շատ ավելին, քան ՀՆԱ-ի երկու տոկոսը»,- ընդգծել է նա։

Հաջորդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հունիսին Հաագայում։