Կանադան և Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների վրա

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադան և Մեքսիկան արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը` ներմուծվող ապրանքների համար նոր մաքսային տուրքեր սահմանելու վերաբերյալ․ գրում է DW-ն։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ Օտտավան կպատասխանի 25% մաքսատուրքերի սահմանմամբ՝ ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 155 միլիարդ կանադական դոլար (106 միլիարդ ԱՄՆ դոլար կամ 103 միլիարդ եվրո):

Թրյուդոյի խոսքով, 30 միլիարդ կանադական դոլարի ապրանքների վրա մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն փետրվարի 4-ին, իսկ մնացածի վրա՝ 21 օր անց: Վարչապետը կոչ է արել քաղաքացիներին նախընտրել տեղական արտադրանքն ու հանգիստն անցկացնել հայրենիքում՝ փոխարենը այցելելու ԱՄՆ:

Կանադայի կառավարությունը դիտարկում է նաև այլ քայլեր, որոնք կարող են ներառել կարևոր օգտակար հանածոների, էներգետիկ մատակարարումների և տնտեսական համագործակցության այլ ոլորտների սահմանափակումներ: Բացի այդ, Կանադան մտադիր է համագործակցել Մեքսիկայի հետ՝ միասնական արձագանք տալու ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսային տուրքերին:

Մինչդեռ Մեխիկոն Վաշինգտոնին կպատասխանի «սակագնային և ոչ սակագնային միջոցներով», ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը` համապատասխան հրամանը տալով էկոնոմիկայի նախարարին։ Միաժամանակ նա հայտնել է, որ բաց է բանակցությունների համար՝ բացատրելով, որ խնդիրները լուծվում են ոչ թե սակագների ներդրմամբ, այլ երկխոսությամբ։