Փաստորեն՝ 99 թվին Ղարաբաղն Ադրբեջանի՞նն էր, որ ուրախացաք՝ Ալիևը պատրաստ է այն տալ ՀՀ-ին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Այդ նյութը նրա մասին էր, ինչի մասին ես վերջերս խոսեցի և դա դարձավ առիթ, որ ես նախկին երեք նախագահներին իրենց արձագանքի բերումով բանավեճի հրավիրեմ»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ազատության» պատրաստած նյութին, որը հիմնված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերի վրա․ ամերիկյան պաշտոնյաների վկայությունները վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 90-ականների վերջերից Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու շուրջ գաղտնի բանակցություններին Նիկոլ Փաշինյանը ռեպորտաժից մի հատված մեջբերեց, որի շուրջ ներկայացրեց իր դիտարկումները։

«Այնտեղ մի նախկին պաշտոնյայի (նկատի ունի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին-խմբ) մեկնաբանություն կա այդ թեմայի հետ կապված, որ ինքն էլ էր բանավեճի հրավիրում ինձ, այդ ռեպորտաժի մեջ։ Ասում է՝ Քոչարյանը, որ այնտեղ Ալիևի հետ հանդիպեց, ես ու Վազգեն Սարգսյանն էլ էինք այնտեղ, ասում է՝ երբ Քոչարյանը դուրս եկավ, ասաց՝ Ալիևը այսպիսի բան է առաջարկում, մեր առաջին ռեակցիան այն էր, որ Ալիևը պատրաստ է Ղարաբաղը տա։ Այսինքն Ղարաբաղը Ալիևի՞նն էր: 1999 թվին, փաստորեն, Ղարաբաղը Ալիևինն էր, որ դուք էլ ուրախացա՞ք, որ Ալիևը պատրաստ է Ղարաբաղը տա»,- մեկնաբանեց կառավարության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։