ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Վաշինգտոնում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ
Քաղաքականություն
30.01.2025 | 16:01
ՀՀ ԱԳ նախարարոթյունը ցավակցություն է հայտնել Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ու մխիթարության խոսքերը զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,- ասվում է X-ում արված գրառման մեջ։