Meta-ն համաձայնել է 25 միլիոն դոլար վճարել Թրամփին՝ Կապիտոլիումի գրոհից հետո նրա օգտահաշիվներն արգելափակելու համար

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Meta-ն համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 25 միլիոն դոլար վճարել՝ 2021 թվականին նրա ֆեյսբուքյան և Instagram-ի էջերի արգելափակման հետ կապված հարցը լուծելու համար, գրում է The New York Times-ը։

Ըստ NYT-ի՝ 22 միլիոն դոլարը կուղղվի Թրամփի նախագահական գրադարանի ֆինանսավորմանը, իսկ մնացած 3 միլիոն դոլարը նախատեսված է հոգալու Թրամփի և դատավարությանը միացած մյուսների իրավական ծախսերը:

Միաժամանակ, Meta-ն հայցի շրջանակում խախտումները չի ընդունում։

NYT-ը նշում է, որ վճարելու հարցում Meta-ի համաձայնությունը «զգալի զիջում էր խոշոր տեխնոլոգիական ընկերության կողմից և հաղթանակ Թրամփի համար, որը նախկինում քննադատել էր սոցիալական մեդիայի հարթակներին գրաքննության համար»։

Թրամփի Facebook-ի և Instagram-ի էջերն արգելափակվել են 2021 թվականի հունվարի 7-ին՝ Կապիտոլիումի գրոհի հաջորդ օրը։ Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ասել է, որ հարթակներն օգտագործվել են «ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության դեմ բռնի ապստամբություն հրահրելու համար»: Այդ ամռանն էլ Թրամփը դատական հայց է ներկայացրել կազմակերպության դեմ։

Թրամփի օգտահաշիվներն ապարգելափակվել են միայն 2023 թվականի փետրվարին։ Ավելի վաղ Meta-ի գլոբալ հարցերի նախագահ Նիք Քլեգն ասել էր, որ արգելափակումը կվերացվի 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու՝ Թրամփի պլանների պատճառով:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի