Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ շարունակելու է Սիրիայում քրդական խմբավորումների դեմ գործողությունները

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական բանակը կշարունակի «կանխարգելիչ և ոչնչացնող միջոցներ» ձեռնարկել բոլոր «ահաբեկչական կազմակերպությունների», հատկապես, քրդական PKK/PYD/YPG/SDF-ի և ԻԼԻՊ-ի դեմ, որոնք սպառնում են Սիրիայի ամբողջականությանը, ինչպես նաև Թուրքիայի խաղաղությանը և հանգստությանը։ Անադոլուի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքը։

«Մենք կրկնում ենք, որ թույլ չենք տա որևէ ահաբեկչական խմբավորման ներկայություն կամ «կատարված փաստ» իրավիճակ տարածաշրջանում»,- ասել է նա՝ նշելով, որ Անկարան կշարունակի իր ջանքերը՝ «զարգացնելու Սիրիայի պաշտպանական և անվտանգային կարողությունները և ապահովելու սիրիացիների կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց հայրենիք»:

Թուրքիայի ՊՆ աղբյուրները մեկնաբանել են նաև գերատեսչության պատվիրակության այցը Սիրիա։ Նշվել է, որ դա ռազմական գերատեսչության պատվիրակության առաջին այցն է Սիրիա, ինչն առանձնահատուկ նշանակություն է տալիս դրան։

Այցի ընթացքում քննարկվել են «երկու երկրների համար վտանգ ներկայացնող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցեր»։

«Այն բանից հետո, երբ Սիրիայում պետական մարմինները սկսեցին գործել, մենք հայտարարել էինք, որ հանդիպում կանցկացնենք սիրիական կողմի հետ՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցություն հաստատելու համար, ինչպես նաև կտրամադրենք անհրաժեշտ աջակցություն՝ համաձայն պատրաստված ճանապարհային քարտեզի։ Սիրիական նոր վարչակազմի և Սիրիայում ծառայող մեր ստորաբաժանումների հրամանատարների միջև շփումները շարունակվում են։ Մեր խորհրդակցությունները կշարունակվեն՝ համաձայն այն կարիքների, որոնք կառաջանան առաջիկա ժամանակաշրջանում»,- ասել են աղբյուրները։

Հավելենք, որ Անկարան քրդական խմբավորումներն ահաբեկչական է համարում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի